Սերգեյ Մինասյան. Հայ ժամկետային զինծառայողի սպանությունը քաղաքական ենթատեքստ չուներ![]() 27 փետրվարի 2012 - 12:04 AMT PanARMENIAN.Net - Հայ ժամկետային զինծառայողի սպանությունը քաղաքական ենթատեքստ չուներ, փետրվարի 27-ն Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: Ըստ նրա, Ադրբեջանը վերջերս հրաժարվել է շփման գծում ու Հայաստանի հետ հարաբերություններում լարվածության աճին նպաստող քաղաքականությունից: Սերգեյ Մինասյանը հավելել է, որ դա զգացվում է ՌԴ նախագահի մասնակցությամբ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների Սոչիում կայացած հանդիպումից հետո, որտեղ կողմերը ճանաչել են ծայրահեղական դիրքորոշումներից հրաժարվելու անհրաժեշտությունը: Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Դավիթ Կարապետյանը մեկնաբանել է փետրվարի 23-ին ՀՀ Զինված ուժերի ժամկետային զինծառայող Ալբերտ Ադիբեկյանի մահը հակառակորդի դիպուկահար գնդակից: «Ադրբեջանի Զինված ուժերի դիպուկահարների սադրանքը, որի հետևանքով փետրվարի 23-ին զոհվել է ՀՀ Զինված ուժերի ժամկետային զինծառայող Ալբերտ Ադիբեկյանը, ստանալու է իր պատասխանը, և Ադրբեջանի Զինված ուժերի հրամանատարական կազմը ստիպված է լինելու պատասխանատվություն ստանձնել իր իսկ գործողությունների համար»,- ընդգծել է Կարապետյանը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |