«Արածանի» պարի խումբը թողարկել է ուսուցողական տեսասկավառակ

«Արածանի» պարի խումբը թողարկել է ուսուցողական տեսասկավառակ

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում թողարկվել է Նյու Յորքի Սուրբ Մարտիրոս եկեղեցուն կից գործող «Արածանի» պարի խմբի «Ճանապարհորդություն պատմական Հայաստանով պարի միջոցով» (A Trip Through Historic Armenia Through Dance) երկմաս ուսուցողական տեսասկավառակը: Սկավառակում ընդգրկված են տեսագրություններ և լուսանկարներ, ինչպես նաև Եղեռնի 4 վկաների հարցազրույցներ: Սկավառակը ճանապարհորդություն է Տիգրանակերտից մինչև Կեսարիա:

Այստեղ «Արածանի»-ն ներկայացնում է մինչև 1915 թ-ի Տիգրանակերտի, Խարբերդի, Սեբաստիայի և այլ գյուղերի ազգագրական պարերը:

«Արածանի» պարի խումբը մասնագիտացվել է պատմական Հայաստանի պարերի վրա: Նրանք կատարում են ավելի քան 120 պարեր, որոնց մեծ մասը վերացման եզրին են գտնվում: Խմբի ղեկավարն է Ռոբերտ Հարությունյանը:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---