HTC-ն ներկայացրել է One X, One S և One V նոր Android սմարթֆոնները27 փետրվարի 2012 - 12:21 AMT PanARMENIAN.Net - HTC ընկերությունը ներկայացրել է երեք նոր սմարթֆոն՝ աշխատող Android օպերացիոն համակարգի վերջին 4.0 Ice Cream Sandwich տարբերակով։ Այս կերպ ընկերությունը նաև նշել է, որ Android 2.3 տարբերակով սմարթֆոններն այլևս չեն կարող համարվել բարձրակարգ սմարթֆոններ, հաղորդում է wired.com-ը։ Երեք սմարթֆոնները ներկայացվել են որպես One հեռախոսների շարք։ Սմարթֆոնների անվանումներն են՝ One X ՝ 4,7 դյույմ անկյունագծով, One S՝ 4,3 դյույմ անկյունագծով և One V՝ 3.7 դյույմ անկյունագծով։ One շարքի այս երեք սմարթֆոնները վաճառքի կհանվեն ապրիլ ամսին։ Այս երեք սմարթֆոնների ֆոտոխցիկները ունեն հնարավորություն նկարելու RAW ֆորմատով լուսանկարներ։ HTC-ն նշել է, որ սմարթֆոնների ֆոտոխցիկները շատ արագագործ են՝ նկարում են 0.7 վայրկյանում, իսկ ավտոֆոկուսը կարգավորվում է 0.2 վայրկյանում։ One X մոդելը հագեցած է 1,5 ԳՀց երկմիջուկային Super 4-PLUS-1 Nvidia Tegra 3 պրոցեսորով, 1Գբ օպերատիվ հիշողությամբ և 32Գբ ծավալով։ Դիմային ֆոտոխցիկը 1,3 մեգապիքսել է։ One S-ը հագեցած է 1,5 ԳՀց քառակի միջուկով պրոցեսորով։ Ունի 1Գբ օպերատիվ հիշողություն, 16 Գբ ծավալ։ Ֆոտոխցիկը լուսանկարում է 8 մեգապիքսել։ Դե իսկ երրորդ One V մոդելը նման է HTC legend մոդելի կատարելագործված տարբերակին։ Այն ունի 1ԳՀց հզորությամբ պրոցեսոր, 512 Մբ օպերատիվ հիշողություն, 4Գբ ծավալ և 5մեգապիքսել ֆոտոխցիկ։ Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | «ՍոֆթԿոնստրակտ» ՓԲԸ-ն շաբաթօրյակ է արել «Ջրվեժ» անտառպարկում Անտառպարկում կտեղադրվեն նաև ժամանակակից նստարաններ և տեսակավորման աղբարկղեր ՄՊՀ-ն թույլատրել է «Արդշինբանկ» և «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ների համակենտրոնացումը Հանձնաժողովը եզրահանգել է, որ այն չի հանգեցնում մրցակցության սահմանափակմանը, սպառողների շահերի վնասմանը ՆԳՆ-ն հորդորում է հավաքի մասնակիցներին զերծ մնալ հասարակական կարգի խախտումներից Կոչ է արվում հարգել համաքաղաքացիների իրավունքները ԱԱԾ–ն հորդորել է ընդդիմադիր շարժման աջակիցներին պահպանել օրինականությունը Նշվում է, որ ոչ իրավաչափ ցանկացած վարքագիծ չեզոքացվելու է |