«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում» պատահարի հետևանքով մարդ է զոհվել

PanARMENIAN.Net - Փետրվարի 26-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում Հատուկ լեռնափրկարարական ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ ժամը 13.35-ի սահմաններում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի լեռնային արտադրամասի դատարկ ապարի թափուկավայրում տեղի է ունեցել պատահար:

Դեռևս չպարզված հանգամանքներում «ԲելԱԶ» մակնիշի ինքնաթափը բեռնաթափման ժամանակ գլորվել է, ինչի հետևանքով վարորդ` Քաջարանի բնակիչ, 1956 թ. ծնված Առուստամ Առուստամյանը տեղում մահացել է:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---