ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀՐԱՎԻՐԵԼ Է ՄԻԽԱԻԼ ՍԱՀԱԿԱՇՎԻԼՈՒՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՐԵՎԱՆ26 հունվարի 2004 - 17:44 AMT PanARMENIAN.Net - Երդման արարողության ավարտից հետո հունվարի 25-ին Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլին ընդունել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանին: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ ծառայությունը, զրույցի ընթացքում Մ. Սահակաշվիլին կրկին հավաստել է երկրի իշխանությունների վճռականությունը նոր թափ հաղորդելու վրաց-հայկական հարաբերություններին բոլոր ուղղություններով, մասնավորապես, տնտեսության բնագավառում` ուշադրություն բեւեռելով մինչեւ այժմ չիրականացված հնարավորություններին: Երկկողմ հարաբերությունների առավել ակտիվացման կապակցությամբ կարեւորվեցին հաճախակի շփումներն ու խորհրդատվությունների կազմակերպումը: Հանդիպման ընթացքում Վ. Օսկանյանը Մ. Սահակաշվիլուն հանձնեց ՀՀ նախագահի ուղերձը, որտեղ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է նրան Վրաստանի ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ հրավիրել է այցելել Երեւան: Նույն օրը Թբիլիսիում կայացել է Վ. Օսկանյանի հանդիպումը Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեի հետ, որի ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | IDBank-ը՝ «Ներս արի» հաղորդման հյուր․ Պատմում ենք idcoin-ի մասին Քննարկման առանցքային թեման idcoin-ն էր՝ IDBank-ի լոյալության նոր միավորը Գյուղապետ․ Կիրանցի այլընտրանքային ճանապարհի երկայնքով նաև պատ է կառուցվում «Պատ էլ են շարում, ճանապարհի երկու կողմով պատ են շարում»,- ասել է Շահինյանը Երթևեկության փոփոխություն՝ Գրիգոր Լուսավորչի–Արգիշտիի–Իտալիայի փողոցների խաչմերուկում Հետիոտնային անցումը կտեղափոխվի Ալ. Մյասնիկյանի արձանին հարող ճանապարհահատված ՀՀ բանկերի ղեկավար կազմն այցելել է OVIO-ի տվյալների մշակման կենտրոն Տվյալների մշակման կենտրոնը OVIO ընկերության կողմից կոմերցիոն շահագործման է հանձնվել 2024թ․ մայիսին |