Կարինե Սուջյանն ընտրվել է ԵԽ Գենդերային հավասարության հարցերով հանձնաժողովի անդամ

Կարինե Սուջյանն ընտրվել է ԵԽ Գենդերային հավասարության հարցերով հանձնաժողովի անդամ

PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհրդից ստացված պաշտոնական տեղեկատվության համաձայն` Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչը փակ, գաղտնի քվեարկության արդյունքում ընտրվել է Եվրոպայի խորհրդի Գենդերային հավասարության հարցերով հանձնաժողովի անդամ: Նորաստեղծ հանձնաժողովը, որը հիմնադրվել է ԵԽ Նախարարների կոմիտեի հանձնարարությամբ, պետք է զբաղվի գենդերային հավասարության քաղաքականության հարցերի մշակման և առաջմղման խնդիրներով:

Հանձնաժողովի կազմում ԵԽ անդամ 47 երկրից ընդգրկվել է 16-ը: Հայաստանի ներկայացուցիչը միակն է տարածաշրջանից:

Հանձնաժողովում Հայաստանը ներկայացնելու է ՀՀ ԱԳՆ Միջազգային կազմակերպությունների վարչության Մարդու իրավունքների և հումանիտար հարցերի բաժնի վարիչ Կարինե Սուջյանը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---