Լարրի Գագոսյանի Լոնդոնի և Նյու Յորքի ցուցասրահներում կներկայցվեն Պիկասոյի աշխատանքները![]() 27 փետրվարի 2012 - 14:21 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 30-ին Լոնդոնում և Նյու Յորքում Լարրի Գագոսյանի ցուցասրահներում կներկայցվեն Պաբլո Պիկասոյի աշխատանքները, որոնք նվիրված են նկարչի և Ֆրանսուազա Ժիլոյի կյանքին: Վերջինիս հետ նա ծանոթացել է 1943թ: Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, հղելով Bloomberg-ին, Լարրի Գագոսյանը 2 տարվա ընթացքում արդեն 4-րդ անգամ է անդրադառնում Պիկասոյի ստաղծագործությանը: Մինչ այս, Գագոսյանն անդրադարձել է նկարչի և Մարիա-Թերեզա Վալտերի հարաբերություններին նվիրված աշխատանքներին: Ընդհանուր առմամբ, Պիկասսոյի աշխատանքների նախկին երեք ցուցահանդեսներին այցելել են 260 հազար հաճախորդներ: Ներկայացված են եղել նկարչի ավելի քան 300 աշխատանքներ, որոնց երեք քառորդը` նրա հետնորդների կողմից: Նոր ցուցահանդեսում ներկայացվելու են 1943-1953թթ աշխատանքները, որոնք նվիրված են նկարչուհի Ժիլոյի հետ հարաբերություններին: 1948թ նրանք ժամանել են Ֆրանսիայի հարավ, ուստի կտավներում առկա է ծովային թեման: ՆերկայումսԳագոսյանի բոլոր 11 ցուցասրահներում ներկայացված են Դեմիեն Հերսթի մոտ 300 աշխատանքներ: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |