Վաշինգտոնը, Մուբարաքի պաշտոնանկությունից հետո, Եգիպտոսին 3 անգամ քիչ է օգնում![]() 27 փետրվարի 2012 - 14:47 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ ավելի քան 3 անգամ կրճատել է Եգիպտոսին` տնտեսական միջոցների հատկացումը` 2011թ այդ երկրի նախագահ Հոսնի Մուբարաքի պաշտոնանկությունից հետո: Այս մասին հայտարարել է եգիպտական ԱԳՆ հյուսիսամերիկյան դեպարտամենտի ղեկավար Սոհի ալ-Գունդին, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ըստ այդմ, տնտեսական աջակցության ծավալները 815 մլն դոլարից նվազել են մինչը 250 մլն դոլարը: «Եգիպտոսին այդ միջոցների տրամադրման համար ԱՄՆ առանձնացնում է «Եգիպտոսի կողմից Իսրայելի հետ խաղաղ համաձայնագրերի» պահպանման նախապայմանը»,-հայտարարել է ԱԳՆ ներկայացուցիչը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |