Լիբանանը չի ճանաչի ընդդիմադիր Սիրիական ազգային խորհուրդը, նույնիսկ եթե դա անեն ԱՊԼ այլ երկրները

PanARMENIAN.Net - Լիբանանը չի ճանաչի ընդդիմադիր Սիրիական ազգային խորհուրդը, նույնիսկ եթե դա անեն Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) այլ անդամ-երկրները, երկուշաբթի օրը հայտարարել է Լիբանանի ԱԳՆ ղեկավար Ադնան Մանսուրը Russia Today հեռուստաալիքի արաբական ծառայությանը տված հարցազրույցում: Մանսուրը հիշեցրել է, որ պատմությունը գիտի դեպքեր, երբ ԱՊԼ անդամ-երկրները չեն հետևել Սիրիայի դեմ բանաձևերին:

Նա նշել է, որ սիրիական հակամարտության մեջ Լիբանանը ոչ իշխանությունների կողմից է, ոչ ընդդիմության: ԱԳՆ ղեկավարը նաև ասել է, որ Լիբանանի իշխանությունները թույլ չեն Սիրիական ազգային խորհրդին իրենց ներկայացուցչությունը բացել Բեյրութում:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---