ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՀԵՐՔԵԼ Է ՄՈՍԿՎԱՅԻ ԵՎ ԲԱՔՎԻ ՄԻՋԵՎ ՍԵՊԱՐԱՏ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐԸ26 հունվարի 2004 - 19:09 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ չկա պայմանավորվածություն, որի համաձայն Մոսկվան կփորձի համոզել Հայաստանին վերադարձնել գրավյալ ադրբեջանական տարածքներից մի քանիսը` ԱՄՆ ռազմակայանները իր տարածքում տեղադրելու Բաքվի հրաժարվելու դիմաց: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը: «Նեզավիսիմայա գազետա» թերթին տված հարցազրույցում նա «իրականությանը չհամապատասխանող» է անվանել ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից տարածվող նման հաղորդագրությունները: «Մենք, իհարկե, կողջունենք Ռուսաստանի ակտիվացումը բանակցություններում, սակայն բոլոր առաջարկները եւ որոշումները այսօր պետք է ընդունվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Թեեւ Հայաստանի կողմից Ադրբեջանի մի քանի շրջանների ազատագրումը մեր կողմից որոշ կոմունիկացիաների բացման դիմաց կարելի կլիներ քննարկել կարգավորման ընթացքում: Այդպիսով կարող է հող հայտնվել բանակցությունների հետագա առաջխաղացման համար»,- ասել է Ադրբեջանի աշխատակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ը Երևանում է հյուրընկալում 5-րդ Harmony Meetup-ի web3 մասնագետներին Պանելային քննարկումների կարմիր թելը «կենտրոնացած է ապակենտրոնացման» վրա Ակբա Լիզինգը գլխամասային նոր գրասենյակ ունի Գլխամասային գրասենյակն ունի անհատական ավտոկայանատեղի, գործնական հանդիպումների համար սրահներ Բաքուն «անհիմն և անարդար» է անվանել ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի հայտարարությունը Ըստ Բաքվի՝ Կոմիտեն աննախադեպ որոշում է կայացրել՝ հրապարակելով զեկույցն առանց Ադրբեջանի համաձայնության Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Silicon Mountains Shirak տեխնոլոգիական ֆորումին Յիրիկյանի ելույթի թեման էր «Մարդկայինը կամ թվայինը, ո՞րն է առաջնահերթ» |