Մնացականյան. ԵՄ հետ արտոնագրի ռեժիմի պարզեցման շուրջ բանակցությունները կարևոր են Երևանի համար![]() 27 փետրվարի 2012 - 16:06 AMT PanARMENIAN.Net - ԵՄ հետ արտոնագրի ռեժիմի պարզեցման շուրջ բանակցությունների մեկնարկը մեծ քաղաքական նշանակություն ունի Հայաստանի համար: Ամփոփելով բանակցությունների առաջին փուլը` նման կարծիք է հայտնել ՀՀ ԱԳ փոխնախարար Զոհրաբ Մնացականյանը: «Այսօր Հայաստանի ու Եվրամիության միջև ակտիվ համագործակցություն է իրականացվում տարբեր մակարդակներում, և երբ մենք խորացնում ենք համագործակցությունը, այն իսկապես համապարփակ է դառնում»,- հայտնել է նա: Մնացականյանի խոսքով` Հայաստանն արդեն ունի երկկողմ ձևաչափով նման բանակցություններ վարելու փորձ: Ինչ վերաբերում է պայմանագրի ստորագրմանը, Մնացականյանը վստահեցրել է, որ «այդ բանակցությունները տարիներ չեն տևելու»: Երևանում մեկնարկել են ՀՀ և ԵՄ միջև արտոնագրի ռեժիմի պարզեցման և ռեադմիսիայի վերաբերյալ բանակցությունները: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |