Վախճանվել է լեգենդար ֆրանսիացի շեփորահար Մորիս Անդրեն![]() 27 փետրվարի 2012 - 16:53 AMT PanARMENIAN.Net - Կիրակի օրը Բայոնում 78 տ հասակում մահացել է լեգենդար ֆրանսիացի շեփորահար, դասական երաժշտության կատարող Մորիս Անդրեն: Իր ստեղծագործական կարիերայի ընթացքում նա ձայնագրել է շուրջ 300 ձայնասկավառակ: Իր տաղանդի և վիրտուոզ նվագի համար համար նա համաշխարհային ճանաչման է արժանացել Լուի Ամսթրոնգին, Մայլս Դևիսին և Դիզի Գիլեսպիին հավասար: Դժվար է գերագնահատել լեգենդար ֆրանսիացու երաժշտական ավանդը, ով կյանքի տարբեր հատվածներում աշխատել է այնպիսի դիրիժորների հետ, ինչպիսիք են Հերբերտ ֆոն Կարայանը, Կարլոս Ռիխտերը և Ռիկարդո Մուտին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |