The Times. Թուրքիան գաղտնի օգնում է Բաշար Ասադի ռեժիմին

The Times. Թուրքիան գաղտնի օգնում է Բաշար Ասադի ռեժիմին

PanARMENIAN.Net - Սիրիական իշխանությունները պաշտպանական արդյունաբերության համար սարքավորումներ են ստանում Թուրքիայից՝ չնայած գործող պատժամիջոցներին: Այդ մասին փետրվարի 27-ին գրում է The Times թերթը՝ մեջբերելով մերձարևելյան հատուկ ծառայություններում գտնվող աղբյուրը:

Հրապարակային ելույթներում Թուրքիայի ղեկավարներն աջակցում են սիրիացի ապստամբներին, ովքեր պահանջում են Բաշար Ասադի հրհաժարականը, սակյան նրանք, հատուկ ծառայությունների տվյալներով, թույլ են տալիս ռազմական ապրանքների տարանցումը Սիրիա Իրանից, Չինաստանից և այլ երկրներից:

«Մենք չենք կարծում, որ թուրքական կառավարությունը բացահայտորեն սատարում է զենքի վաճառքին, բայց որոշ պաշտոնյաներ գիտեն դրա մասին: Նրանք ուղղակի աչք են փակում դրա վրա»,- ասել է աղբյուրը The Times-ին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---