«ՄԻՆՍԿԻ» ՄԻՋՆՈՐԴՆԵՐԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ ԿԱՅՑԵԼԵՆ ԳԱՐՆԱՆԸ26 հունվարի 2004 - 21:57 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները մտադիր են ղարաբաղյան հակամարտության տարածաշրջան այցելել ընթացիկ տարվա գարնանը: Այդ մասին ԻՏԱՐ-ՏԱՍՍ գործակալությանն է հայտարարել Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Վյաչեսլավ Տրուբնիկովը: Մինչ այդ, նրա խոսքերով, միջնորդները «մտադիր են նախապատրաստական շփումներ կազմակերպել Բաքվի եւ Երեւանի միջեւ` որոշելու համար այն հարցերը, որոնք կարող են քննարկման առաջադրվել բանակցությունների ժամանակ»: Բացի Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումներից, որոնք շատ կարեւոր են, սակայն անկանոնության եւ կարճատեւության պատճառով բավարար չեն կարգավորման էությունը քննարկելու համար, համանախագահները կաշխատեն երկու երկրների միջեւ «երկրորդ մակարդակի» բանակցություններ կազմակերպել, որոնք ավելի կանոնավոր, հանգամանալից եւ խորը բնույթ կկրեն, ասել է ռուս դիվանագետը: Միեւնույն ժամանակ նա հերքել է բոլոր հայտարարությունները Մինսկի խմբի համանախագահների պասիվության մասին: Նրա խոսքերով, նրանք «նախկինի պես մտադիր են կատարել անաչառ եւ բարյացակամ միջնորդների իրենց դերը»: Տրուբնիկովը հիշեցրել է, որ «Մինսկի խմբի ավելի քան տասնամյա պատմության ընթացքում առաջարկվել են կարգավորման մի քանի տարբերակներ, եւ դրանք բոլորը մերժվել են կամ Հայաստանի, կամ Ադրբեջանի կողմից»: Ըստ էության, ասել է նա, «կարգավորման բոլոր տարբերակներն այսպես թե այնպես եղել են բանակցային գործընթացի օրակարգում»: Դիվանագետը ափսոսանք է հայտնել այն կապակցությամբ, որ «հակամարտության կողմերից յուրաքանչյուրը նախկինի պես կողմնորոշվում է միայն սեփական շահերի վրա` անտեսելով մրցակցի դիրքորոշումը»: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | IDBank-ը՝ «Ներս արի» հաղորդման հյուր․ Պատմում ենք idcoin-ի մասին Քննարկման առանցքային թեման idcoin-ն էր՝ IDBank-ի լոյալության նոր միավորը Գյուղապետ․ Կիրանցի այլընտրանքային ճանապարհի երկայնքով նաև պատ է կառուցվում «Պատ էլ են շարում, ճանապարհի երկու կողմով պատ են շարում»,- ասել է Շահինյանը Երթևեկության փոփոխություն՝ Գրիգոր Լուսավորչի–Արգիշտիի–Իտալիայի փողոցների խաչմերուկում Հետիոտնային անցումը կտեղափոխվի Ալ. Մյասնիկյանի արձանին հարող ճանապարհահատված ՀՀ բանկերի ղեկավար կազմն այցելել է OVIO-ի տվյալների մշակման կենտրոն Տվյալների մշակման կենտրոնը OVIO ընկերության կողմից կոմերցիոն շահագործման է հանձնվել 2024թ․ մայիսին |