Վրաստանում կհարգեն Սումգայիթի հայկական ջարդերի զոհերի հիշատակը

Վրաստանում կհարգեն Սումգայիթի հայկական ջարդերի զոհերի հիշատակը

PanARMENIAN.Net - Վրաստանում Հայաստանի դեսպանատունն ու ՀԱԵ վիրահայոց թեմը համատեղ միջոցառումներ են կազմակերպել, նվիրված 1988թ. փետրվարի 27-29 Սումգայիթում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններին: Այդ մասին հայտնել է «Գրուզիա օնլայնը»:

Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում պատարագ կմատուցվի զոհվածների հիշատակին, իսկ «Հայարտուն» մշակույթի կենտրոնում տեղի կունեն հուշ-երեկո «Առերեսում պատմության հետ. Սումգայիթ» խորագրով:

Երեկոյի ընթացքում տեղի կունենա գրքի շնորհանդես, կցուցադրվի փաստագրական ֆիլմ:

1998 թվականին Ադրբեջանի Սուգայիթ քաղաքում իրագործվեց անօրինակ սպանդ հայ բնակչության նկատամաբ:

Անպատժելիության համոզմունք ունեցող ադրբեջանցիները սումգայիթյան դեպքերից երկու տարի հետո` 1990 թվականի հունվարի 13-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կազմակերպեցին և իրականացրեցին հայերի մասայական սպանությունը: Չպատժված ադրբեջանական հանցագործ իշխանությունները 1992 թվականի ապրիլի 10-ին հարձակվեցին Արցախի վրա և գրավեցին նրա գյուղերից մեկը` Մարագան:

Հայերի ջարդերը Սումգայիթում

1988 թ. փետրվարի 26-29-ին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած հայ ազգաբնակչության ջարդերը խորհրդային իշխանության նորագույն պատմության մեջ էթնիկ բռնության առաջին դրսեւորումն էր: Սումգայիթի ջարդերը շարուակվեցին երեք օր եւ ուղեկցվում էին զանգվածային բռնություններով, կողոպուտով եւ սպանություններով: Սումգայիթի իրադարձությունները ազդակ էին Ադրբեջանում նոր Հայոց ցեղասպանության համար: Այդ ալիքի զոհերը դարձան Կիրովաբադի, Ղազախի, Խանլարի, Դաշկեսանի, Մինգեչաուրի, Բաքվի եւ Ադրբեջանի այլ քաղաքների ու գյուղերի հայ ազգաբնակչությունը: Դրա հետեւանքով սկիզբ առավ Ադրբեջանից հայ փախստականների հոսքը դեպի Լեռնային Ղարաբաղ եւ Հայաստան:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---