Ադրբեջանը կոչ է անում ԵԱՀԿ-ին հանդես գալ Մինսկի խմբի վերաբերյալ հայտարարությամբ27 փետրվարի 2012 - 17:56 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը կոչ է անում ԵԱՀԿ-ին հանդես գալ Մինսկի խմբի վերաբերյալ հայտարարությամբ: «Ֆրանսիայի քայլերը, որը Մինսկի խմբի համանախագահ է, խոսում են այն մասին, որ Ֆրանսիան պատրաստ չէ իրականացնել անաչառ միջնորդական առաքելություն: ԵԱՀԿ-ն, որը ստեղծել է ՄԽ-ը, պետք է գնահատի քայլը, որը ձեռնարկվել է Ֆրանսիայի կողմից որպես համանախագահ»,- ասել է «Ենի Ադրբեջան» իշխող կուսակցության գործադիր քարտուղար Ալի Ահմեդովը: «ԵԱՀԿ-ն պետք է հանդես գա հայտարարությամբ այն մասին, որ Ֆրանսիան Հայաստանի և Ադրբեջանի միջև ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ կատարելու է արդար միջնորդի դեր այն բանից հետո, երբ, լինելով ՄԽ համանախագահ, բացահայտորեն իր վրա է վերցրել Հայաստանի պաշտպանի դերը»,- ասել է նա: «ԵԱՀԿ-ն պետք է որոշում ընդունի Ֆրանսիայի վերաբերյալ և վերջապես որոշի այդ խնդրի լուծման ժամանակային սահմանները»,- ասել է Ահմեդովը: Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք: Թուրքիան շատ ցավագին արձագանքեց օրինագծի ընդունմանը՝ հայտարարելով, թե կսառեցնի համագործակցությունը Ֆրանսիայի հետ ամենատարբեր ոլորտներում: Օրինագծի ընդունման դեպքում Թուրքիայի իշխանությունները սպառնում էին Ֆրանսիայի հետ բոլոր դիվանագիտական կապերի խզումով: Ավելին, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ երբեք չի այցելի Ֆրանսիա, եթե օրինագիծը ընդունվի: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Ալիևը մեկնում է Թուրքիա․ Էրդողանի հետ քննարկելու են նաև ՀՀ–Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքումը Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Team-ը խթանում է բիզնես կրթությունը․ Բացվել է CaseKey ակադեմիան Ծրագրի ավարտին թիմերը պետք է լուծեն իրական բիզնես խնդիր Ըստ Դանիելյանի՝ ԱԺ խորհրդի նիստը կկայանա ժամը 16։00-ին. Բագրատ սրբազանը կոչ է արել հավաքվել ԱԺ-ի մոտ «Սա անվստահության գործընթացի առաջին քայլն է»,–ասել է սրբազանը Ըստ Բաքվի՝ Նախիջևանի՝ ՀՀ–ին սահմանակից հատվածում ադրբեջանցի զինծառայող է անհետացել Նշվում է, որ նա կորել է անհայտ հանգամանքներում |