ՀԱՊԿ ԱԱՀՈՒ զորավարժությունները տեղի կունենան 2012թ. սեպտեմբերի 3-ից 8-ը![]() 27 փետրվարի 2012 - 20:35 AMT PanARMENIAN.Net - «ՀԱՊԿ կառավարման մարմինների և Հավաքական անվտանգության համակարգի ուժերի ու միջոցների կազմավորման օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումների 2012թ. ծրագրի» համաձայն` 2012թ. սեպտեմբերի 3-ից 8-ը Հայաստանի Հանրապետության տարածքում կանցկացվեն ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի (ԱԱՀՈՒ) «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժությունները, հաղորդում է ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը: «Փոխգործակցություն-2012» զորավարժությունների թեման է «ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կիրառումը Կովկասյան տարածաշրջանում ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի մասնակցությամբ»: Զորավարժությունների մտահղացման հիմքերի, մասնակիցների կազմի, զորավարժություններում ներգրավվող զորքեր (ուժերի) և միջոցների, ղեկավարման կազմակերպման համաձայնեցման և զորավարժությունների ծրագրի լրամշակման նպատակով 2012թ. փետրվարի 28-ից մարտի 1-ը Երևանում կկայանան զորավարժությունների առաջին շտաբային բանակցությունները` ՀԱՊԿ անդամ-պետությունների պատվիրակությունների, ՀԱՊԿ քարտուղարության և Միացյալ Շտաբի, ՀՀ շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների մասնակցությամբ: Զորավարժությունների նախապատրաստման և անցկացման ընդհանուր ղեկավարումն իրականացնում է ՀՀ պաշտպանության նախարարը: Զորավարժությունների ղեկավարման շտաբի կազմը որոշում է հայկական կողմը` ՀԱՊԿ Միավորված շտաբի համակարգմամբ` ներառելով ՀԱՊԿ անդամ-պետությունների պաշտպանության նախարարությունների, շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների, ԱԱՀՈՒ ազգային զորակազմերի հրամանատարության, ՀԱՊԿ անդամ յուրաքանչյուր պետությունից ներգրավվող զորքերի (ուժերի) ներկայացուցիչներին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |