Իսրայելն Ադրբեջանին զինում է Իրանի՞, թե՞ Հայաստանի դեմ![]() 27 փետրվարի 2012 - 21:36 AMT PanARMENIAN.Net - Israel Aerospace Industries իսրայելյան ընկերությունը պատրաստվում է Ադրբեջանին 1,6 միլիարդ դոլարի անօդաչու ինքնաթիռներ և ՀՀՊ համակարգեր վաճառել: Իսրայելի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ դա արդեն որոշված հարց է: Իր վարկածն այն մասին, թե ինչու է Թել-Ավիվը զենք վաճառում Բաքվին, Georgia Times-ին ներկայացրել է Ռուսաստանի Իսլամական կոմիտեի նախագահ Հեյդար Ջեմալը: Գործարքի համաձայն, Ադրբեջանը կստանա զենիթահրթիռային համալիրներ և հակահրթիռային պաշտպանության համակարգեր, սակայն Բաքվին մատակարարվող սպառազինության ճշգրիտ քանակը չի նշվում: «Այն, որ Իսրայելը զենք է վաճառում Ադրբեջանին, Իրանի վրա հոգեբանական ճնշում գործադրելու ևս մեկ փորձ է: Բաքվի և Թեհրանի միջև հարաբերությունները մշտապես սրվում են: Ադրբեջանին անօդաչու ինքնաթիռների և ՀՀՊ համակարգերի վաճառքը ևս մեկ առիթ է այդ հարաբերությունների սրման համար: Կարելի է ենթադրել, որ իսրայելյան սպառազինությունը կուժեղացնի Ադրբեջանի դիրքերը Հայաստանի հանդեպ: Սակայն հայերն իրենք էլ բավականաչափ զենք են ստանում արտասահմանից: Կարծում եմ` Թել-Ավիվի և Բաքվի միջև գործարքը Իսրայելի ուղերձն է Իրանին: Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտության վերսկսմանը, այն շարունակում է ժամանակի հարց մնալ: Հայերի և ադրբեջանցիների միջև հարաբերությունները տասնամյակներ շարունակ մնում են գերլարված»,- նշել է Ջեմալը: Այդ միջոցին մի շարք լրատվամիջոցներ Ադրբեջանի կողմից իսրայելյան անօդաչու ինքնաթիռների գնումը կապում են Թեհրանի մեղադրանքների հետ իրանցի ատոմագետ գիտնականի սպանությանը Բաքվի հանցակից լինելու վերաբերյալ: Բացի այդ, բոլորովին վերջերս Իրանը Ադրբեջանին մեղադրեց «Մոսսադի» հետ համագործակցության մեջ: Հեյդար Ջեմալն այն հարցին, թե «արդյոք Ադրբեջանում կարող են իսրայելյան հատուկ ծառայությունների գործակալներ գտնվել», պատասխանել է. «Ես կարծում եմ, որ դա այնքան ակնհայտ է, որ լրացումների կարիք չունի: Ադրբեջանը շատ սերտ հարաբերություններ է պահպանում Իսրայելի հետ, այդ թվում` ռազմական ոլորտում: Ադրբեջանն այժմ Իսրայելի համար այն է, ինչ նախկինում Թուրքիան էր: Դեռևս ոչ վաղ անցյալում Թուրքիան և Իսրայելը հաղորդակցվելով էին գործում Մերձավոր Արևելքում: Այժմ այդ մտերիմ հարաբերությունները խզվել են: Զգալիորեն սառել են նաև Անկարայի և Բաքվի միջև հարաբերությունները»: Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը շարունակում է աճել: Այդպես, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առաքելությունը, որն Իրան այցելեց անցյալ շաբաթ, հաստատել է, որ Իրանն ակտիվացրել է ուրանի հարստացման աշխատանքները, և որ այդ ծրագիրը կարող է ռազմական կիրառություն ունենալ, գրում է Правда.ру-ն: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |