Այսօր հայ մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանի ծննդյան օրն է28 փետրվարի 2012 - 09:17 AMT PanARMENIAN.Net - Այսօր` փետրվարի 28-ին ծնվել է հայ մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանը: Այսօր լրանում է նրա 132-ամյակը: Նկարիչը ծնվել է 1880թ. փետրվարի 28-ին Նոր Նախիջևանում: Սարյանի նախնիները եղել են անեցի, ովքեր գաղթել են Ղրիմ, մասնակցել տեղի հայկական գաղթավայրի հիմնադրմանը։ Այնուհետև նրա նախնիները տեղափոխվել են Նոր Նախիջևան, և նպաստել տեղի հայկական գաղութի ստեղծմանը։ 1901 թ. Մոսկվայի գեղարվեստական ուսումնարանը դեռ չավարտած, 21-ամյա Սարյանը, որոշ գումար ստանալով ավագ եղբայր Հովհաննեսից, որոշում է տեսնել իր նախնիների երկիրը։ 1915-20 թթ. Սարյանը շատ քիչ է նկարել, սակայն զբաղվել հայրենանվեր գործունեությամբ։ 1915-ին Սարյանը Էջմիածին է եկել օգնելու հայ գաղթականներին, 1916-ին Թիֆլիսում մասնակցում է առաջին «Հայ նկարիչների միության» ստեղծմանը, 1919-ին Ռոստովում հիմնել է հայկական թանգարան։ 1921 թ. խորհրդային երիտասարդ իշխանության հրավերով Սարյանը տեղափոխվել է Երևան: Նա ընտանիքի հետ բնակություն է հաստատում հին ու փոքրիկ մի տնակում, որի առօրյան հետագայում պատկերում է իր նկարներում՝ «Իմ բակը» և «Երևանյան բակ գարնանը»: 1922 թ. Խորհրդային Հայաստանի առաջին համագումարը հաստատում է Հայաստանի ԽՍՀ զինանշանի նկարագրությունը: Այդ աշխատանքը հանձնարարված էր Մարտիրոս Սարյանին ու Հակոբ Կոջոյանին: Մեկ աշխատանքում ողջ Հայաստանը ներկայացնելու իր ցանկությունը նա ամփոփել է «Հայաստան» մեծանկարում, որի էսքիզն այսօր զարդարում է նկարչի թանգարանի դահլիճներից մեկը: 1923-1936 թթ. այն Գ. Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի գլխավոր վարագույրն էր զարդարում: Թեև նրա անունը պատկանում է նաև ռուս մշակույթին, միաժամանակ նրա ստեղծագործությունները համարվում են Հայաստանի արվեստի խորհրդանիշը: Գեղանկարչի աշխատանքները Տրետյակովի պատկերասրահի մշտական ցուցադրության մաս են կազմում, սակայն առաջին անգամն է, որ թանգարանը ցուցադրում է Սարյանի բոլոր ստեղծագործություններն ամբողջությմաբ: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |