«Հայկական ժամանակ». Ոչ ինձ, ոչ քեզ. ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն համաձայնության են եկել

«Հայկական ժամանակ». Ոչ ինձ, ոչ քեզ. ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն համաձայնության են եկել

PanARMENIAN.Net - «Հայկական ժամանակի» աղբյուրները պնդում են, որ ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն համաձայնության են եկել Արմավիրի թիվ 21 ընտրատարածքի հարցում: Որոշվել է, որ այստեղ չպիտի առաջադրվեն ոչ ՀՀԿ-ական Նահապետ Գևորգյանը, ոչ ԲՀԿ-ական Ռուստամ Գասպարյանը: Թերթն արդեն գրել էր, որ իրենց տեղեկություններով` Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանից պահանջել է՝ Ռուստամ Գասպարյանը չառաջադրվի թիվ 21-ում: Այս ընտրատարածքից գործող պատգամավոր Գասպարյանը դեռ մեկ շաբաթ առաջ թերթի թղթակցին ասել էր, թե այդ ընտրատարածքից չի առաջադրվի միայն մի դեպքում, եթե Նահապետ Գևորգյանը` Նովոն, չառաջադրվի:

Երեկ Նահապետ Գևորգյանը հայտարարել է, թե թերթի հետ խոսելու բան չունի և անջատել է հեռախոսը: Ռ. Գասպարյանի հետ այդպես էլ չի հաջողվել խոսել: «Հայկական ժամանակի» տեղեկություններով, Սերժ Սարգսյանը Ծառուկյանից նաև պահանջել է Ռ. Գասպարյանին ԲՀԿ համամասնական ցուցակի անցողիկ տեղերում չընդգրկել:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---