Ամերիկյան ընկերությունը մշակել է քաղցկեղի դեմ նոր դեղ, որը խոչընդոտում է ուռուցքի աճին

Ամերիկյան ընկերությունը մշակել է քաղցկեղի դեմ նոր դեղ, որը խոչընդոտում է ուռուցքի աճին

PanARMENIAN.Net - Ամերիկյան ընկերությունը մշակել է քաղցկեղի դեմ նոր դեղ, որը խոչընդոտում է ուռուցքի աճին, ինչպես նաև մետաստազների առաջացմանը, հաղորդում է New Scientis-ը: Կաբոզատինիբ դեղամիջոցի արդյունավետությունը գնահատել է Սան Ֆրանցիսկոյի Կալիֆորնիական համալսարանի մասնագետների խումբը Դոնալդ Մակդոնալդսի ղեկավարությամբ:

Մակդոնալդսը և նրա գործընկերները մի շարք փորձեր են անցկացրել լաբորատոր առնետների վրա, որոնք չարորակ ուռուցք ունեին: 14 շաբաթ հասակում կրծողների մի մասը սկսել է ստանալ կաբոզատինիբ, իսկ մյուս մասը՝ պլացեբո: Արդյունքում 20-շաբաթական հասակում կենդանի են մնացել միայն առաջին խմբի կենդանիները:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---