«Հայկական ժամանակ». Կարեն Կարապետյանը կառաջադրվի որպես անկախ պատգամավոր

«Հայկական ժամանակ». Կարեն Կարապետյանը կառաջադրվի որպես անկախ պատգամավոր

PanARMENIAN.Net - Սերժ Սարգսյանի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը, որ մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու է թիվ 32 ընտրատարածքում (Լոռու մարզ), ըստ «Հայկական ժամանակի» տեղեկությունների, հնարավոր է` հաջորդ խորհրդարանում ոչ թե Հանրապետական կուսակցության խմբակցությունում ընդգրկվի, այլ առաջադրվի որպես անկախ պատգամավոր:

Կարապետյանը, ի դեպ, որ նաև ՀՀԿ գործադիր մարմնի անդամ է, իր հրաժարականից հետո արդեն կես տարի է ոտք չի դրել Հանրապետական կուսակցության գրասենյակ, թեև ՀՀԿ թերթի աղբյուրները հայտնում են, որ նրան պարտաճանաչ հրավիրում են ՀՀԿ բոլոր նիստերին: Թերթը նշում է, որ առաջիկայում փոփոխության է ենթարկվելու նաև ՀՀԿ-ի գործադիր մարմնի կազմը, և Կարեն Կարապետյանը դժվար թե համաձայնի կրկին ՀՀԿ գործադիրի անդամ դառնալ:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---