«Ժողովուրդ». ՀՅԴ-ական Արթուր Աղաբեկյանը որոշել է այլևս պատգամավոր չդառնալ![]() 28 փետրվարի 2012 - 10:47 AMT PanARMENIAN.Net - Հայ հեղափոխական դաշնակցության ներկայացուցիչ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանը որոշել է այլևս պատգամավոր չդառնալ: Այդ մասին Ադաբեկյանը «Ժողովուրդին» հայտնել է անձամբ` բացատրելով. «Երբ խոսում էի մարդկանց հետ, միշտ նկատել եմ, որ մեր հասարակությունը դիմացինի խոսքի մեջ անձնական շահն է տեսնում: Հիմա ես առանց մանդատի ու դրա ակնկալիքի պետք է խոսեմ ժողովրդի հետ: Այսինքն` ամբողջությամբ հանելով անձնական շահը`պիտի փորձեմ բացատրել մարդկանց որ Դաշնակցությանը շատ ձայն տան: Միշտ մտածել եմ, որ մեր ժողովուրդը Հայ հեղափոխական դաշնակցության դերն այնքան պետք է կարևորի, որ ՀՅԴ-ի քաղաքական ներկայությունն Աժ-ում պակաս չլինի, քան 20 տոկոսը»: Հարցին, թե հնարավոր է, որ ՀՅԴ-ն պարզապես իր ցուցակում տեղ չի հատկացրել Աղաբեկյանին, դրա համար էլ նա այսպիսի հայտարարություն է անում, գեներալը պատասխանել է. «Իրականում այդպիսի խնդիր չկա»: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |