ԱՄՆ-ում նկարահանվում է հայ-ամերիկյան «Հարսնացուն Վեգասից» ռոմանտիկ կոմեդիան28 փետրվարի 2012 - 11:44 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում նկարահանվելու է Արթուր Բաբայանի «Հարսնացուն Վեգասից» (The Bride From Vegas) հայ-ամերիկյան ռոմանտիկ կոմեդիան: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին ԱՄՆ-ից հայտնեց ռեժիսորը: «Ֆիլմի գաղափարը ծնվեց երբ ես և հարսնացուս` Արմինեն, գնացինք Լաս Վեգաս ծնողներիս տեսնելու: Ճանապարին միտք հղացավ որ Լաս Վեգասի մասին կինո նկարահանենք: Երեք օր հետո արդեն սցենարը պատրաստ էր», ասաց Բաբայանը: Նկարահանումները սկսվելու են մի քանի ամսից, այժմ ընթանում է նախապատրաստական էտապը: Նկարահանումները տևելու են 20 օր: Նկարահանող խումբն ակնկալում է, որ ֆիլմը պատրաստ կլինի 2013-թ.-ին և հասանելի կլինի բոլորի` նաև մեր հայրենակիցների համար: Բաբայանը, ով արդեն 13 տարի է ապրում է ԱՄՆ-ում, նշեց, որ Ֆիլմի մեծ մասը նկարահանվելու է Լաս Վեգասում և Լոս Անջելեսում. «Գյուղական տեսարանները նկարահանվելու են Կալիֆորնիայի խուլ գյուղերում, որոնք չեն զիջում մեր Հայաստանի գյուղերին իրենց գեղեցկությամբ: Իհարկե մենք կուզենայինք Հայաստանում նկարահանել, բայց բյուջեյի խնդիր կա», հստակեցրեց ռեժիսորը: Բաբայանն ասաց, որ դեռ վաղ է խոսել պրեմիերայի վայրի և ֆորմատի ամսին, քանի որ հավանաբար ֆիլմը վաճառվելու է, և նրանք չեն համակարգելու ցուցադրման գործընթացը: Ֆիլմի սյուժեն հետևյալն է. Երիտասարդ գյուղացի տղան` Մկոն, որոշում է գնալ Լաս Վեգաս և գտնել այն կնոջը, ով պատկերված է թռուցիկի վրա: Արդյունքում նա գտնում է իր իսկական սերը: Արթուր Բաբայանը Էմի Ավետիքյանի հետ ֆիլմի սցենարիստն է: Գլխավոր դերում հանդես են գալիս Մկրտիչ Էլբակյանը և Օլիվիա Յորքը: Ֆիլմում նկարահանվելու են նաև սիրված դերասաններ Ալլա Թումանյանը և Լևոն Շառաֆյանը: Ֆիլմը նկարահանվելու է LooxArt Production-ում: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |