Երևանում կայացել է «Պոլիգոն Ադրբեջան» գրքի շնորհանդեսը28 փետրվարի 2012 - 16:18 AMT PanARMENIAN.Net - Երևանում տեղի է ունեցել «Պոլիգոն Ադրբեջան» գրքի շնորհանդեսը: «Գրքի նյութերը ես հավաքել եմ 15 տարվա ընթացքում, տեղեկատվություն եմ հավաքել ողջ աշխարհով մեկ»,- հայտարարել է գրքի հեղինակ Արիս Ղազինյանը: Ինչպես հայտնել է հեղինակը, գրքում մանրամասն նկարագրված է Ադրբեջանի պատմությունը: Միաժամանակ նա նշել է, որ Ադրբեջանի պատմությունը շատ ցրված է ներկայացված, պետք է համապատասխան շրջանակների մեջ դնել այն: Գիրքը գրելիս օգտագործվել են ավելի քան 200 աղբյուրների նյութեր: Ղազինյանը հայտարարել է, որ գրքի շնորհանդեսը նվիրված է Սումգայիթի ողբերգությանը: «Ադրբեջանը կարծում է, որ եթե չկա պետությունը, որի տարածքին տեղի է ունեցել հանցագործությունը, ապա չկա նաև հանցագործությունը, դա պարադոքս է»,- ասել է Ղազինյանը և հավելել, որի Սումգայիթի ողբերգությունը քիչ է ուսումնասիրված և պետք է համաշխարհային հանրությանը հասցնել տեղի ունեցածը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |