Սուրեն Խաչատրյանն ուզում է Մեղրի գետի վրա 2 փոքր ՀԷԿ կառուցել28 փետրվարի 2012 - 16:44 AMT PanARMENIAN.Net - Մարտի 1-ին ՀՀ կառավարության նիստում ՀՀ տարածքային փոխնախարար Վաչե Տերտերյանը գործադիրի հաստատմանը կներկայացնի Սյունիքի մարզի Լիճք համայնքի հողերի կատեգորիայի փոփոխման որոշման նախագիծը: Ըստ նախագծի` համայնքի 0.425 և պետական սեփականություն հանդիսացող անտառային հողերից 0.15 հեկտար հողերի կատեգորիան կիջեցվի 2 փոքր ՀԷԿ-ի կառուցման համար: «Էկոլուրից» հայտնում են, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը նպատակահարմար չի համարում անտառային հողերի կատեգորիայի փոփոխումը` հաշվի առնելով ՀՀ հողային օրենսգրքի 36-րդ հոդվածի 1-ին կետի պահանջը. «Հողերի պահպանությունը բնապահպանական, տնտեսական, կազմակերպական, իրավական և այլ միջոցառումների համակարգ է՝ ուղղված հողերի նպատակային ու արդյունավետ օգտագործմանը, դրանց օգտագործման սահմանափակումների պահպանմանը, գյուղատնտեսական շրջանառությունից հողերի անհիմն բացառմանը, ջրային և հողմային հողատարումից, ճահճացումից, աղակալումից պահպանմանը, հողերի բերրիության վերականգնմանն ու բարձրացմանը»: Իսկ ՀՀ բնապահպանության նախարարությունն առաջարկում է առաջնորդվել ՀՀ կառավարության 15.10.2009թ. N 1209-Ն որոշմամբ, որով ստեղծվեց «Արևիկ» ազգային պարկը: Փոքր ՀԷԿ-երի կառուցման համար նախատեսված 0.425 հա հողամասերը գտնվում են Մեղրի գետի Տաշտուն և Գոզ Գոզ վտակների ափերին, մինչդեռ Մեղրի, Շվանիձոր և Նյուվադի գետերի ջրհավաք ավազանները, ինչպես նաև Լիճք անտառպետությունը գտնվում են «Արևիկ» ազգային պարկի տարածքում: Փոքր ՀԷԿ-երի կառուցման նախագիծը, ըստ ՀՀ կառավարության կայքի, մշակել է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |