Ուկրաինայում տեղի են ունեցել ակցիաներ՝ նվիրված Սումգայիթյան ջարդերի 24-ամյա տարելիցին

Ուկրաինայում տեղի են ունեցել ակցիաներ՝ նվիրված Սումգայիթյան ջարդերի 24-ամյա տարելիցին

PanARMENIAN.Net - Փետրվարի 28-ին ժամը 11:00-ին Կիևում ԵԱՀԿ գրասենյակի մոտ կայացել է Սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին նվիրված սգո ցույց:

Ակցիային մասնակցել են միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ուկրաինացի քաղաքական գործիչներ, կազակության և հայկական սփյուռքի ներկայացուցիչներ: Խորհրդանշական է, որ սգո ցույցին միացել են վրացական և իրանական երիտասարդության ներկայացուցիչներ:

Ակցիայի ավարտին ԵԱՀԿ ներկայացուցչություն է հանձնվել ցույցի մասնակիցների ուղերձը, որտեղ մանրամասն ներկայացվել է Ադրբեջանի քաղաքներում հայկական կոտորածների պատմությունը, ինչպես նաև հայության դիրքորոշումը ղարաբաղյան հարցում:

Սումգայիթյան կոտորածների 24-ամյա տարելիցին նվիրված ակցիաներ տեղի կունենան Ուկրաինայի այլ քաղաքներում, որտեղ կան խոշոր հայ համայնքներ, հաղորդում է Analitika.at.ua-ն:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---