Ֆրանտիշեկ Միկլոշկո. Զարմանալի է հետևել, թե ինչպես է Լեռնային Ղարաբաղը ձգտում ապրել ժողովրդավարական սկզբունքներով

Ֆրանտիշեկ Միկլոշկո. Զարմանալի է հետևել, թե ինչպես է Լեռնային Ղարաբաղը ձգտում ապրել ժողովրդավարական սկզբունքներով

PanARMENIAN.Net - Զարմանալի է հետևել, թե ինչպես է Լեռնային Ղարաբաղը, որի բնակչությունը կազմում է 140 հազար մարդ, զարգանում, ձգտում ապրել ժողովրդավարական սկզբունքներով: Այդ մասին իր «Վերջին սյունակ. Հայացք Երևանից» հոդվածում գրում է Սլովակիայի խորհրդարանի առաջին նախագահ Ֆրանտիշեկ Միկլոշկոն:

Նրա խոսքով` երկրի մայրաքաղաքը` Ստեփանակերտն ավելի ու ավելի է նմանվում արևմտյան տիպի մայրաքաղաքի: «Նաև նախագահ Բակո Սահակյանի շնորհիվ այս փոքր պետությունը բարեհաջող դուրս է մղել իր երկրից կոռուպցիան: Այս ոչ մեծ պետության մեջ հիանալի ընկալում են, որ ներքին տարաձայնությունները կարող են վտանգ հանդիսանալ իրենց գոյության համար»,- նշում է Միկլոշկոն:

Դրա հետ մեկտեղ հեղինակը համոզմունք է հայտնում, որ «Լեռնային Ղարաբաղի հայերը պատրաստ են ամեն գնով պահպանելու իրենց հնադարյան մշակույթը, կրոնը և քաղաքակրթությունը»:

«Հայերը պատմության կողմից ծանրագույն փորձությունների ենթարկված ազգ են: Մշտապես գտնվում են վտանգների ներքո: Իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ նրանց ողջ պատմության ընթացքում պահպանել է մի անտեսանելի ձեռք: Եվ սա ապագայի համար լավատեսորեն տրամադրվելու պատճառ է հանդիսանում»,- նշել է նա:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---