MTV-ն թողարկել է MTV Under The Thumb բջջային ծրագիրը![]() 28 փետրվարի 2012 - 17:39 AMT PanARMENIAN.Net - Բարսելոնայում ընթացող Mobile World Congress ցուցահանդեսի ժամանակ MTV Mobile-ը ներկայացրել է նոր բջջային հեռուստատեսության ծրագիր՝ MTV Under The Thumb անվանմամբ։ Այս ծրագիրն առաջարկում է MTV-ի բովանդակությունը սոցիալական հնարավորություններով՝ ընկերների հետ զրույց վարելու (չաթ) և միևնույն ժամանակ հոլովակ դիտելու։ Օգտագործողները կարող են նաև իրենց սիրելի հաղորդումները կիսել Facebook-ում։ Ծրագիրն անվճար է, սակայն ներբեռնումից հետո բովանդակությունից օգտվելու համար կան մի քանի մակարդակներ՝ Tiny Thumb անվճար մակարդակը, Super Thumb-ը ամսական վճարով՝ 2,99 եվրո և Ultra Thumb-ը, որը թույլ է տալիս օգտագործողներին դիտել բոլոր հաղորդումները։ Ծրագիրը հասանելի է թե՛ Android և թե՛ iOS սարքերի համար։ Հղումներ թեմայով. ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |