Ադրբեջանը բողոքո՞ւմ է միջազգային կառույցին ՀԱԷԿ-ի նոր բլոկի կառուցման դեմ![]() 28 փետրվարի 2012 - 17:43 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը հայց է ներկայացրել Հայաստանի դեմ Անդրսահմանային կոնտեկստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին կոնվենցիայի (ESPOO) քարտուղարությանը՝ Հայաստանում ԱԷԿ-ի նոր բլոկի կառուցման հարցում կոնվենցիայի պահանջները չկատարելու կապակցությամբ: Այդ մասին փետրվարի 28-ին հայտարարել է Ադրբեջանի բնապահպանության ու բնական պաշարների նախարարության բնապահպանական քաղաքականության բաժնի պետ Ռասիմ Սատտարզադեն: Ըստ նրա, մարտին Ժնևում տեղի կունենա ESPOO Գործկոմի նիստը, որտեղ կքննարկվի Ադրբեջանի հայցը Հայաստանի դեմ: Ինչպես ասել է Սատտարզադեն, Հայաստանը պարտավոր է տեղեկատվություն տրամադրել հարևան երկրներին շրջակա միջավայրի վրա ազդեցություն թողնող ցանկացած գործունեության մասին, հայտնել է trend.az-ը: «Ադրբեջանը նույնպես պետք է իր կարծիքը հայտնի այդ հարցի շուրջ: Սակայն, ցավոք, թեև Ադրբեջանը պահպանում է օրենքի բոլոր պահանջները, Հայաստանը հայտարարել է, որ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումն անց է կացնելու կոնվենցիայի շրջանակներից դուրս: Եվ Ադրբեջանը հայց է ներկայացրել Հայաստանի դեմ կոնվենցիայի պահանջները չկատարելու մասին»,-ասել է Սատտարզադեն: Ի պատասխան Հայաստանը նույնպես հայց է ներկայացրել ESPOO-ին Ադրբեջանում իրականացվող խոշոր նավթային նախագծերի գնահատամանը չմասնակցելու վերաբերյալ՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության առումով: Սատտարզադեն Հայաստանի այդ հայցը անհիմն էր համարում: PanARMENIAN.Net ը կապ է հաստատել համապատասխան կառույցների հետ, որոնք իրենց պարզաբանումները կներկայացնեն առաջիկայում: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |