Իսպանիայում ձերբակալել են Anonymous հաքերային խմբավորման 4 անդամների![]() 28 փետրվարի 2012 - 18:46 AMT PanARMENIAN.Net - Իսպանիայի ոստիկանությունը հայտնել է, որ ձերբակալել է 4 անձանց, որոնք, հավանաբար, հանդիսանում են Anonymous հայտնի հաքերային խմբավորման անդամներ։ Ըստ ոստիկանության` ձերբակալվածներն առնչություն ունեն իսպանական քաղաքական կուսակցության կայքերի հարձակումների վրա, հաղորդում է AP-ն։ Ոստիկանության հաղորդագրության մեջ նշվում է, որ Բուլղարիայում և Չեխիայում տեղակայված երկու սերվերներ, որոնք օգտագործվել են խմբավորման կողմից, արգելափակված են։ 4-րդ ձերբակալվածը հանդիսանում է Anonymous Իսպանիայի և Anonymous Լատինական Ամերիկայի ղեկավարը։ Նա հայտնի է իր «Thunder» և «Pacotron» մականուններով։ Anonymous-ը հայտնի է 2010-ից իր կատարած մի շարք DDoS հարձակումներով` ուղղված խոշոր ընկերությունների և կառավարական կայքերին` PayPal-ին, Visa-ին, MasterCard-ին, Sony-ի PlayStation ցանցին և այլն։ Իր հաղորդագրություններում Anonymous-ը մշտապես հայտնում է, որ պայքարում է այսպես կոչված իշխանությունների` ինտերնետը գրաքննելու որոշումների և կաշառակերության դեմ։ Ամբողջ աշխարհում կատարվել և կատարվում են Anonymous խմբի մի շարք անդամների ձերբակալություններ։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |