ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ ԲԱՔՈՒՆ ԿԱՊՈՒՄ Է ԳՐԱՎՅԱԼ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ ՀԵՏ

PanARMENIAN.Net - Բաքուն պաշտպանում է Հայաստանի հետ երկաթուղային հաղորդակցության վերականգնման վերաբերյալ Եվրամիության առաջարկությունը` սակայն պայմանով, որ հայկական զորքերը դուրս կբերվեն Ադրբեջանի հինգ գրավյալ շրջաններիցից: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը, այդ մասին լրագրողներին է հայտարարել Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը: «Ադրբեջանն, իհարկե, կցանկանար, որպեսզի դա տեղի ունենար խաղաղ ճանապարհով, պայմանավորվածությունների հիման վրա»,- ասել է նա: Ընդ որում Ազիմովը հայտարարել է, որ վերջնական արդյունքում, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ երկաթուղու վերականգնման վերաբերյալ առաջարկության ճակատագիրը կախված կլինի դրա նկատմամբ երկու երկրների նախագահների վերաբերմունքից:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---