Թունիսը պատրաստ է ապաստան տրամադրել Բաշար Ասադին![]() 28 փետրվարի 2012 - 19:48 AMT PanARMENIAN.Net - Թունիսը պատրաստ է ապաստան տրամադրել Սիրիայի ներկայիս նախագահ Բաշար Ասադին: Այդ մասին հայտնի է դարձել Թունիսի նախագահ Մանսիֆ ալ-Մարզուքիի պաշտոնական հայտարարությունից, գրում են արաբական լրատվամիջոցները: «Մենք պատրաստ ենք Թունիսում ապաստան տրամադրել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, եթե դա կօգնի դադարեցնել արյունահեղությունը Սիրիայում, որը շարունակվում է արդեն երկար ամիսներ»,- ասել է Թունիսի նախագահի ներկայացուցիչը: Նա հավելել է, որ Թունիսը համաձայն է ապաստան տրամադրել նաև Սիրիայի գործող նախագահի ընտանիքի անդամներին: Սիրիայում գրեթե մեկ տարի չեն դադարում հակակառավարական բողոքները, որոնք սկսվել են մարտ ամսին: Սիրիական ընդդիմության ներկայացուցիչների մեծ մասը և Արևմուտքի մի շարք երկրներ պահանջում են նախագահ Բաշար Ասադի հրաժարականը: Այդ պահանջն օժանդակում են ԱՄՆ-ը և ԵՄ երկրները, որոնք մի շարք տնտեսական պատժամիջոցներ են ներմուծել Դամասկոսի հանդեպ: ՄԱԿ-ի տվյալներով, զոհերի քանակը գերազանցել է 5,4 հազարը: Սիրիական իշխանություններն իրենց հերթին խոսում են երկու կողմերի ավելի քան 2 հազար զոհերի մասին, այդ թվում` իրավապահ մարմինների աշխատակիցների ավելի քան 1,1 հազար զոհերի մասին: Սիրիայի իշխանությունները հայտնում են, որ կառավարական զորքերի դեմ լավ զինված մարտիկներ են գործում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |