Թեհրան. Արևմուտքը հովանավորում է ահաբեկչությունը, որի զոհն է Իրանը![]() 28 փետրվարի 2012 - 20:49 AMT PanARMENIAN.Net - Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին հայտնել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը ահաբեկչության զոհն է, իսկ արևմտյան երկրները հովանավորում են այդ չարաբաստիկ երևույթը: Ալի Աքբար Սալեհին, ելույթ ունենալով Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստում, ընդգծել է, որ Իրանն ինքն է ահաբեկչական խմբավորումների զոհը դարձել, իրանցի գիտնականներին տանջալից մահվան են դատապարտել օտար պետությունների աջակցությունը ստացող ահաբեկիչները, արևմտյան կառավարությունները հովանովորում են Իրանի դեմ հանդես եկող ահաբեկիչներին: Իրանի հանդեպ Արևմուտքի միակողմանի պատժամիջոցների հաշվով Սալեհին ասել է, որ Ամերիկան և նրա դաշնակիցները պատժամիջոցներն օգտագործում են որպես Իրանի վրա քաղաքական ճնշում գործադրելու լծակ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |