Թուրքիան գոհ է Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի որոշումից և որոշել է հաշտվել Փարիզի հետ

Թուրքիան գոհ է Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի որոշումից և որոշել է հաշտվել Փարիզի հետ

PanARMENIAN.Net - Թուրքիան «ողջունում է» Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի որոշումը, որով Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը ոչ սահմանադրական է ճանաչվել: Ինչպես հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Ահմետ Դավութօղլուն, Թուրքիայի նախարարների կաբինետը կդիտարկի Ֆրանսիայի հետ տնտեսական, քաղաքական և ռազմական հարաբերությունների վերսկսման հարցը, որոնք «սառեցվել էին հունվարի 23-ից հետո, երբ Ֆրանսիայի Սենատն ընդունեց օրինագիծը»:

Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդն այսօրվա նիստում ոչ սահմանադրական է ճանաչել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: 2011թ. դեկտեմբերի 22-ին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովում: Օրինագծի հեղինակը պատգամավոր Վալերի Բուայեն է: Օրինագիծը ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք: Ինչպես հաղորդել են Ելիսեյան դաշտերից, նախագահն օրինագիծը կստորագրի 14 օրվա ընթացքում:

Թուրքիան շատ ցավագին ընդունեց այդ օրինագծին Սենատի հավանություն տալը` հայտարարելով Ֆրանսիայի հետ քաղաքական, ռազմական և տնտեսական համագործակցության սառեցման մասին:

Որոշ ֆրանսիական սենատորներ Սահմանադրական խորհուրդ են դիմել օրինագիծը ոչ սահմանադրական ճանաչելու նպատակով: Սպասվում էր, որ Խորհուրդը որոշում կընդունի մինչև մարտի 1-ը:

Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին խոստացել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ դնել շրջանառության մեջ, եթե Սահմանադրական դատարանը ոչ սահմանադրական ճանաչի հունվարի 23-ին Սենատի կողմից ընդունված օրինագիծը:'

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---