Քեթրին Էշթոնն օժանդակում է Եվրոպական Միությանն անդամակցելու` Սերբիայի ձգտմանը

Քեթրին Էշթոնն օժանդակում է Եվրոպական Միությանն անդամակցելու` Սերբիայի ձգտմանը

PanARMENIAN.Net - Եվրամիության արտաքին քաղաքականության գծով համակարգող Քեթրին Էշթոնը օժանդակում է Եվրոպական Միությանն անդամակցելու թեկնածուի կարգավիճակ ստանալու` Սերբիայի ձգտմանը, հաղորդում է BBC-ն:

Անցյալ շաբաթ Բելգրադը մի շարք զիջումների գնաց Կոսովոյի առնչությամբ, որը միակողմանի կարգով հայտարարել է Սերբիայից իր անկախության մասին: Սպասվում է, որ ԵՄ երկրների արտգործնախարարները Բրյուսելում պետք է շուտով հանդես գան Սերբիայի վերաբերյալ հայտարարությամբ: Քեթրին Էշթոնը երկուշաբթի օրը Սերբիայի նախագահ Բորիս Տադիչի հետ բանակցություններից հետո դրական որոշման համոզմունք է հայտնել:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---