Հրաչ Վարժապետյան. Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի որոշ անդամներ գործարար կապեր ունեն Թուրքիայի հետ![]() 28 փետրվարի 2012 - 21:40 AMT PanARMENIAN.Net - Փարիզում «Հայ Դատի» գրասենյակի ղեկավար Հրաչ Վարժապետյանը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը ոչ սահմանադրական ճանաչելու վերաբերյալ Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի որոշումը բացատրել է Խորհրդի անդամների վրա թուրքական ճնշմամբ, իսկ ինչպես նաև կուլիսային ինտրիգներով: «Սահմանադրական խորհրդի 11 անդամներից ոմանք գործարար և այլ կապեր ունեն թուրքական շրջանակների հետ»,- հայտնել է նա PanARMENIAN.Net ի թղթակցին: Վարժապետյանը նշել է, որ դրա ապացույցն այն է, որ Սահմանադրական խորհրդի որոշման պաշտոնական հրապարակումից 2 ժամ առաջ մի շարք թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներ տեղեկատվություն տարածեցին այն մասին, որ օրինագիծը ոչ սահմանադրական է ճանաչվել: Նրա խոսքով` դա վկայում է այն մասին, որ վճիռը նախօրոք ծրագրված էր, և թուրքական ԶԼՄ-ներն ի սկզբանե գիտեին դրա մասին: Վարժապետյանը հավելել է, որ իրենք չէին ուզում մինչ այդ խոսել այդ թեմայի մասին, որպեսզի խնդիրներ չստեղծեին Սահմանադրական խորհրդի աշխատանքի համար, սակայն ֆրանսիական լրատվամիջոցներն իրենք բարձրացրեցին այդ հարցը` կասկած հայտնելով Խորհրդի որոշ անդամների անաչառության վերաբերյալ և ենթադրելով, որ նրանք կարող են կաշառված կամ թուրքամետ տրամադրված լինել: Վարժապետյանի խոսքով` այդ թեման կբարձրացվի մոտ ժամանակներս հայ համայնքի ներկայացուցիչների մամլո ասուլիսների ժամանակ: «Մենք չէինք ուզենա խոսել այդ տվյալների մասին, սակայն ֆրանսիական մամուլն ինքն է սկսել խոսել այդ մասին: Ֆրանսիացիներն ասում են, որ կատվին պետք է կատու անվանել: Ուրեմն ժամանակն է կատվին կատու անվանելու»,- հավելել է «Հայ Դատի» գրասենյակի ղեկավարը: Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդն այսօրվա նիստում ոչ սահմանադրական է ճանաչել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որն ավելի վաղ ընդունվել էր երկրի Սենատի կողմից: Սահմանադրական խորհուրդն իր որոշումը հիմնավորել է նրանով, որ օրենքը «հակասում է Ֆրանսիայի Սահմանադրության 33-րդ հոդվածին խոսքի ազատության մասին»: Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: 2011թ. դեկտեմբերի 22-ին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովում: Օրինագծի հեղինակը պատգամավոր Վալերի Բուայեն է: Օրինագիծը ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք: Թուրքիան շատ ցավագին ընդունեց այդ օրինագծին Սենատի հավանություն տալը` հայտարարելով Ֆրանսիայի հետ քաղաքական, ռազմական և տնտեսական համագործակցության սառեցման մասին:
![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |