ԵՄ երկրների դեսպանները ետ են կանչվելու Մինսկից

ԵՄ երկրների դեսպանները ետ են կանչվելու Մինսկից

PanARMENIAN.Net - Եվրամիության երկրների դեսպանները ետ են կանչվելու Մինսկից` Բելառուսից Լեհաստանի դեսպանի և ԵՄ ներկայացուցիչների վտարման առնչությամբ:

Դեսպաններին ետ կանչելու որոշումը կայացվել է եվրոպացի դիվանագետների նիստին, որոնք նաև հաստատել են, որ ԵՄ-ում Բելառուսի դեսպաններին պետք է բողոք ներկայացվի, հայտնում է Lenta.ru-ն:

Երկուշաբթի Եվրամիությունը հայտարարել է բելառուսական իշխանությունների ներկայացուցիչներին պատժամիջոցներ ներկայցնելու մասին:

Եվրամիության քննադատությունների ու պատժամիջոցների պատճառը 2010թ նախագահական ընտրություններից հետո ընդդիմության ցույցերը խստորեն պատժելն էր:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---