Չիլիի, Արգենտինայի, Կոլումբիայի ու Իսպանիայի ոստիկանները ձերբակալել են Anonymous-ի 25 անդամների

Չիլիի, Արգենտինայի, Կոլումբիայի ու Իսպանիայի ոստիկանները ձերբակալել են Anonymous-ի 25 անդամների

PanARMENIAN.Net - Չիլիի, Արգենտինայի, Կոլումբիայի ու Իսպանիայի ոստիկանները ձերբակալել են Anonymous-ի 25 անդամների, հայտնում է BBC News-ը: Ձերբակալվածները 17-40 տարեկան են, նրանց մոտից առգրավվել է 250 միավոր ցանցային ու բջջային սարքավորում:

Գործողությունը համակարգել է Ինտերպոլը, որի համար առիթ են հանդիսացել կիբերհարձակումները Չիլիիի ու Կոլումբիայի կառավարական կայքերի վրա: Մասնավորապես, կաթվածահար էին եղել Կոլումբիայի նախագահի ու ՊՆ կայքերը, ինչպես նաև Չիլիի ազգային գրադարանի կայքերը:

Ինչպես հայտնել են Իսպանիայի ՆԳՆ-ում, Մադրիդում ու Մալագայում 4 հոգու են ձերբակալել, որոնից երկուսն անչափահաս են: Ըստ իսպանական ոստիկանության, ձերբակալվածներից մեկը Anonymous-ի գրոհների համակարգողն է Իսպանիայում ու Լատինական Ամերիկայում:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---