Apple-ը մարտի 7-ին կներկայացնի երկար սպասված iPad 3-ը29 փետրվարի 2012 - 11:48 AMT PanARMENIAN.Net - Apple-ը մարտի 7-ին Սան Ֆրանցիսկոյում կներկայացնի iPad 3 երկար սպասված պլանշետը։ Ընկերությունը մամլո ասուլիսի հրավերներ է ուղարկել լրատվամիջոցներին, որոնց մեջ գրված է. «Մենք ցույց կտանք այն, ինչ դուք անպայման պետք է տեսնեք և փորձեք»։ Բացի դրանից հրավերի մեջ եղել է iPad-ի էկրանի նկար, գրում է The Huffington Post-ը։ Ըստ մամուլում առկա տարբեր լուրերի, iPad-ի երրորդ սերունդը ունենալու է Retina էկրան՝ 2048x1536 որոշմամբ, ինչը երկու անգամ մեծ է iPad 2-ից։ Այն համատեղելի է լինելու 4G LTE ցանցի հետ և սպասվում է, որ հագեցած է լինելու Siri ձայնային կառավարման համակարգով։ Ըստ որոշ հրապարակումների, հնարավոր է, որ այն սպասվող A6 պրոցեսորի փոխարեն հագեցած է լինելու A5X կոչվող պրոցեսորով, ինչից կարելի է ենթադրել, որ Apple-ը կներկայացնի ոչ թե iPad 3, այլ iPad 2S: Լուրերը նաև նշում են, որ այն ունենալու է 8 մեգապիքսել ֆոտոխցիկ։ Առաջին iPad պլանշետը թողարկվել է 2010-ի հունվարի 27-ին, իսկ iPad 2-ը ներկայացվեց 2011-ի մարտի 2-ին։ Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | Վահան Քերոբյանի մեղադրանքը փոփոխվել է Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Մակրոնը հայտարարել է խորհրդարանը լուծարելու և խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին Եվրախորհրդարանի ընտրություններում շատ երկրներում հաղթում են ծայրահեղ աջակողմյան կուսակցությունները Առողջապահական սարքավորումների լիզինգ՝ 1% տոկոսադրույքով Հուշագիր է ստորագրվել Վանաձոր–Ալավերդի–Այրում– Բագրատաշեն ճանապարհը երթևեկելի է միայն մարդատար եքենաների համար Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ճանապարհի Դիլիջանից մինչև Իջևան հատվածը երթևեկելի է |