Anonymous-ը գրոհել է Ինտերպոլի կայքը՝ ի պատասխան իր 25 անդամների ձերբակալության29 փետրվարի 2012 - 11:53 AMT PanARMENIAN.Net - Հաքերների Anonymous խմբավորումը գրոհել է Ինտերպոլի կայքը՝ ի պատասխան իր 25 անդամների ձերբակալության: Այդ մասին հաղորդագրությունը նրանք հրապարակել են իրենց միկրոբլոգում: Forbes-ը նշում է, որ միջազգային կառույցի կայքը ենթարկվել է DDoS-հարձակման և անհասանելի է եղել 20-30 րոպե: Հարձակման մասին հաղորդագրությունից մի քանի ժամ անց ինտերնետ-ռեսուրսը դեռ խափանումներով էր աշխատում: Արդյոք գրոհի ընթացքում որևէ տեղեկատվություն է առևանգվել, չի հաղորդվում: Նախօրեին, Չիլիիի, Արգենտինայի, Կոլումբիայի ու Իսպանիայի ոստիկանությունը ձերբակալել է Anonymous-ի 25 անդամների: Ողջ գործողությունը համակարգել է Ինտերպոլը, որի համար առիթ են հանդիսացել կիբերհարձակումները Չիլիի ու Կոլումբիայի կառավարական ինտերնետ-կայքերի վրա: 2010թ. ի վեր Anonymous-ը բազմիցս է հարձակվել խոշոր պետական գերատեսչությունների ու այնպիսի մասնավոր կորպորացիաների ինտերնետ-ռեսուրսների վրա, ինչպիսիք են PayPal, Visa և MasterCard, Sony և այլն: Anonymous-ը պայքարում է կայքերի գրաքննության մասին թուրքական կառավարության որոշման դեմ: Նրան են մեղադրում որոշ բանկերի ու ընկերությունների, օրինակ Sony ընկերության PlayStation Network կայքը կոտրելու, ինչպես նաև Եգիպտոսի, Թուրքիայի ու Թունիսի կառավարական կայքերը կոտրելու համար: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ի աջակցությամբ Երևանում կայացել է One Run – First Run միջազգային խոշորագույն կիսամարաթոնը Կիսամարաթոնին մասնակցել է ավելի քան 1000 մարդ ՀՀ-ն հրաժարվել է 2027–ին ընդունել ԱՊՀ խաղերը ծանրաբեռնվածության պատճառով Հայաստանը պատրաստակամ է քննարկելու ԱՊՀ 2029-ի խաղերն ընդունելու հնարավորությունը Միրզոյանն Էստոնիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ օրակարգն ու տարածաշրջանային զարգացումները Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքը Փաշինյանը չի մեկնել Աշխաբադ՝ մասնակցելու ԱՊՀ երկրների վարչապետերի հանդիպմանը ՀՀ–ն ներկայացնում էր ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը |