«Արմավիան» շարունակում է զարգանալ համաշխարհային ավիաինդուստրիայի բարդություններից անկախ![]() 29 փետրվարի 2012 - 13:02 AMT PanARMENIAN.Net - Բարդ միջազգային իրավիճակի պատճոռով շարունակում են աճել նավթի գները և դա բացասաբար է անդրադառնում ընդհանուր առմամբ ավիաինդուստրիայի վրա: Այդ մասին փետրվարի 29-ին Երևանում լրագրողներին է հայտնել «Արմավիա» ընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը: «Այս ֆոնի վրա արդեն սնանկացել են մի քանի միջազգային ավիաընկերություններ, այդ թվում Չեխական ավիաուղիները, Իսպանական ավիաուղիները, գործադուլ է անում Ֆրանկֆուրտի օդանավակայանը»,-ասել է նա՝ հավելելով, որ նախօրեին Ամստերդամում էր, և այնտեղ իրավիճակը շատ բարդ է: Բաղդասարովը նշել է, որ ավիատոմսերի գները հաճախ կախված չեն ընկերությունից: «Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի գները, առնվազն, չաճեն, իսկ առաջին հնարավարության դեպքում նվազեն»,-ասել է Միխայիլ Բաղդասարովը: Փետրվարի 29-ին «Տրանսաէրոն» «Արմավիայի» հետ Կոդ-շեր պայմանագրի շրջանակներում սկսել է իրականացնել Մոսկվա-Երևան-Մոսկվա կանոնավոր չվերթը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |