Կալլե Զաուերլենդ. Աբրահամը պետք է հաղթի, որպեսզի կարողանա պայքարել չեմպիոնի տիտղոսի համար

Կալլե Զաուերլենդ. Աբրահամը պետք է հաղթի, որպեսզի կարողանա պայքարել չեմպիոնի տիտղոսի համար

PanARMENIAN.Net - Հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի փրոմոութեր Կալլե Զաուերլենդը ասել է, որ Պյոտր Վիլշևսկու դեմ մենամարտը լավ հնարավորություն է Աբրահամի համար. «Արթուրը պետք է հաղթի այս մենամարտում, որպեսզի հնարավորություն ունենա պայքարելու չեմպիոնական կոչման համար»:

Բռնցքամարտիկների մենամարտը կկայանա մարտի 31-ին գերմանական Քիլ քաղաքի «Sparkassen» արենայում: Ինքն Աբրահամը խոստովանել է, որ մենամարտը հեշտ չի լինի, սակայն ինքը կաշխատի լավ մենամարտ ցույց տալ և հաղթել»,-բռնցքամարտիկի խոսքը հայտնում է boxingscene.com-ը:

Բռնցքամարտիկի մարզիչ Ուլի Վեգները հավելել է, որ ինքը Աբրահամից միայն հաղթանակ է ակնկալում:

Իր հերթին Վիլշևսկին հայտարարել է, որ ինքը Քիլ է եկել հաղթելու համար. «Արթուրը ուժեղ բռնցքամարտիկ է, սակայն հաղթանակն իմն է լինելու»:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---