ԵՊՀ ուսխորհուրդ. Պահանջում ենք ՄԱԿ-ից դատապարտել Ադրբեջանի իրականացրած բոլոր ոճրագործությունները

PanARMENIAN.Net - Երևանի պետական համալսարանի ուսանողական խորհուրդն անդրադարձել է Սումգայիթի դեպքերին՝ գրելով, որ 1988 թ-ի փետրվարի 27-29-ը սև գույնով ներկվեց Հայ ժողովրդի պատմության մեջ: «Ադրբեջանի իշխանությունները, փորձելով ճնշել և ծնկի բերել հայ ժողովրդին, Բաքվից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում սկսեցին հայերի սպանդը, որն ուղեկցվեց նրանց ունեցվածքի թալանով: ԽՍՀՄ ղեկավարության լռության պայմաններում երեք օրում սպանվեց ավելի քան 100 մարդ: Միջազգային հանրության լռությունը նպաստեց 1990 թ-ի հունվարին Բաքվի կոտորածների իրականացմանը: 1988-1990 թթ. ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացվող զանգվածային ջարդերի արդյունքում վտարանդի դարձան ավելի քան 700.000 հայեր: 2004 թ-ին ադրբեջանցի մարդասպանը, շարունակելով իր նախնիների ոճրագործությունը, սպանում է քնած հայ զինվորին և դառնում հերոս Ադրբեջանում: Տասնյակ հայ զինվորներ պարբերաբար զոհվում և վիրավորվում են ադրբեջանցի «զինվորների» արձակած գնդակներից»,- գրված է հայտարարության մեջ:

«Փետրվարի 23-ին խորը ցավով տեղեկացանք, որ ադրբեջանցի դիպուկահարների արձակած գնդակից զոհվել է մեր սիրելի ընկերը` ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղի ժամկետային զինծառայող, ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանող Ալբերտ Ադիբեկյանը: Մեր խորին համոզամբ` թե՛ Սումգայիթյան ցեղասպանությունը, թե՛ Գուրգեն Մարգարյանի և թե՛ Ալբերտ Ադիբեկյանի սպանությունները տեղի ունեցան մի պարզ պատճառով. նրանք սպանվել են միայն այն բանի համար, որ հայ են: Վստահ ենք, որ եթե այսքանից հետո էլ միջազգային հանրությունը չասի իր խոսքը և չդատապարտի Ադրբեջանի այս ոճրագործությունները, ապա մենք ականատես կլինենք նորանոր ջարդերի ու սպանությունների: Մենք` Երևանի պետական համալսարանի ուսանողներս, պահանջում ենք Միավորված ազգերի կազմակերպությունից դատապարտել Ադրբեջանի իրականացրած բոլոր ոճրագործություննեը և ստիպել վերջինիս հարգել 1994 թ-ին իր իսկ կողմից ստորագրած զինադադարի պայմանագիրը` հակառակ պարագայում դուք ևս ձեր վրա եք վերցնում տեղի ունեցած ոճրագործությունների պատասխանատվությունը»,- ասում են ԵՊՀ ուսխորհրդի անդամները:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---