WBC Դերեք Չիսորային որակազրկել է անորոշ ժամանակով

WBC Դերեք Չիսորային որակազրկել է անորոշ ժամանակով

PanARMENIAN.Net - WBC բրիտանացի բռնցքամարտիկ Դերեք Չիսորային որակազրկել է անորոշ ժամանակով` Կլիչկոյի հետ մենամարտից առաջ և հետո անթույլատրելի վարքի պատճառով: Մենամարտն ավարտվել է բրիտանացու պարտությամբ:

Չիսորան քաշքշուկ է կազմակերպել հայրենակից Դևիդ Հեյեմի հետ` Կլիչկոյի հետ մենամարտից հետո տված հարցազրույցում: Մինչև մենամարտը բրտանացին ապտակել է Վիտալի Կլիչկոյին, որի համար տուգանվել է 50 հազար դոլարով, իսկ ռինգում թքել է Վլադիմիր Կլիչկոյի դեմքին:

WBC տեղի ունեցածը կոչել է անթույլատրելի վարք: Կազմակերպությունը նաև պահանջել է, որ Չիսորան անցնի բուժման կուրս, որը կօգնի հաղթահարել զայրույթը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---