Ֆրանսիայի արդարադատության նախարարությանը հանձնարարվել է պատրաստել Ցեղասպանության մասին օրինագծի նոր տեքստը![]() 29 փետրվարի 2012 - 15:54 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի արդարադատության նախարարությանը հանձնարարվել է պատրաստել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի նոր տեքստը, հաշվի առնելով Սահմանադրական խորհրդի գրաքննությունը: Այդ մասին հայտարարել է նախարարության ներկայացուցիչը: Ինչպես հայտնում է France-Presse-ը, նախարարության ներկայացուցիչ Բրյունո Բադրեն հայտնել է, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի հանձնարարությամբ երկրի արդարադատության նախարարությունը կվերլուծի Սահմանադրական խորհրդի որոշումն ու նոր տեքստ կնախապատրաստի սահմանադրական ու եվրոպական պահանջներին համաձայն: «Վերլուծության արդյունքում կհստակեցվեն ժամկետները»,-հավելել է նա: Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը Հայոց ցեղասպանության համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագիծը ճանաչել է ոչ սահմանադրական: Դա հիմնավորվում է նարնով, որ օրենքը հակասում է «Ֆրանսիայի սահմանադրության 33 հոդվածին և խոսքի ազատությանը»: Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք: Թուրքիան շատ ցավագին արձագանքեց օրինագծի ընդունմանը՝ հայտարարելով, թե կսառեցնի համագործակցությունը Ֆրանսիայի հետ ամենատարբեր ոլորտներում: Օրինագծի ընդունման դեպքում Թուրքիայի իշխանությունները սպառնում էին Ֆրանսիայի հետ բոլոր դիվանագիտական կապերի խզումով: Ավելին, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ երբեք չի այցելի Ֆրանսիա, եթե օրինագիծը ընդունվի: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |