Իրավիճակը Մերձավոր Արևելքում ավելի շատ կսրվի 2012-ի ամռանը, կարծում է Ժիրինովսկին

Իրավիճակը Մերձավոր Արևելքում ավելի շատ կսրվի 2012-ի ամռանը, կարծում է Ժիրինովսկին

PanARMENIAN.Net - Մերձավոր Արևելքում իրավիճակն ավելի կսրվի 2012-ի ամռանը, կարծում է ՌԴ նախագահի թեկնածու Վլադիմիր Ժիրինովսկին: «Իրանի վրա ուժային ազդեցության մասին որոշում ընդունվել է երկու տարի առաջ, ամսաթիվը նշանակված է: Իրան ներխուժելը հավասարազոր կլինի 1939-ի սեպտեմբերի 1-ին Լեհաստան ներխուժմանը»,- ասել է նա:

Սիրիան ավերելուց հետո, իսկ դա, Ժիրինովսկու կարծիքով, տեղի կունենա առաջիկա ամսում, նախատեսվում է Իրանի ավերումը: «Բայց Իրանը սերտ հարաբերություններ ունի Հայաստանի հետ, որի տարածքին կանգնած է ռուսական բանակը: Ուստի, ավտոմատ կերպով ռազմական գործողությունները կարող են մեզ ներքաշել մեծ հակամարտության մեջ»,- ասել է Ժիրինովսկին: Նրա խոսքով, երբ ԱՄՆ-ը բռնազավթի աշխարհի կեսը, բոլոր էներգակիրները կհայտնվեն նրա վերահսկողության տակ, ու իրավիճակի նման զարգացումը քաղաքական և տնտեսական դիվիդենտներ կբերի բոլորին, բացի հայերից:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---