Ռեգիմանտաս Ադոմայտիս. Ինձ համար Հայաստանը վաղուց է 2-րդ հայրենիք դարձել29 փետրվարի 2012 - 16:44 AMT PanARMENIAN.Net - Լիտվայի ԽՍՀ վաստակավոր դերասան, ԽՍՀՄ վաստակավոր դերասան, Լիտվայի ԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, Գեդիմինասի երրորդ աստիճանի պատվո շքանշանի ասպետ Ռեգիմանտաս Ադոմայտիսն ասում է, որ Հայաստանն իր համար վաղուց է երկրորդ հայրենիք դարձել: «Հայաստանի և հայ ժողովրդի շնորհիվ ես ճանաչեցի այն, ինչ ուրիշ պայմաններում չէի իմանա: Այդ փորձն ինձ այնքան կապեց Հայաստանի հետ, որ Հայաստան եմ գալիս կարծես հարազատներիս մոտ», մամլո ասուլիսի ժամանակ ասաց Ադոմայտիսը: Դերասանը, ով Հայաստանում է «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի շրջանակում, նշեց, որ զարմանում է այն փաստի վրա, որ մինչ այժմ Թուրքիան չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, և ցնցված է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից: Ռեգիմանտաս Ադոմայտիսը ծնվել է 1937 թ-ի հունվարի 31-ին, Լիտվայի Շաուլյայ քաղաքում: Ավարտել է Վիլնյուսի պետական համալսարանի ֆիզիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետը և Վիլնյուսի կոնսերվատորիայի դերասանական բաժինը: 1963-1967թթ. աշխատել է Կաունասի դրամատիկական թատրոնում, իսկ 1967 թ-ից` Լիտվայի Ազգային դրամատիկական թատրոնի դերասան է: Որպես կինոդերասան նա հայտնի դարձավ 1970թ-ին նկարահանված Վիտաուտաս Ժալակյավիչուսի «Ոչ ոք չէր ուզում մեռնել» լեգենդար ֆիլմում նկարահանվելուց հետո: Ուշագրավ Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանն ու Կուլեբան կարևորվել են Կիևում անցկացված քաղաքական խորհրդակցությունները Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաներին ՀՀ և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաներին աջակցության համար Միրզոյանը Բորելի հետ խոսել է տարածաշրջանային վերջին զարգացումներից Միրզոյանը շփումներ է ունեցել ֆորումին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ Հուլիսի 1-ից Ջրային պարեկները կանցնեն ուժեղացված ծառայության Իրավախախտումների համար նախատեսված են տուգանքներ |