ՀՀ մի շարք գյուղերում մեկնարկել են ուսուցիչների համար համակարգչային գրագիտության դասընթացները

ՀՀ մի շարք գյուղերում մեկնարկել են ուսուցիչների համար համակարգչային գրագիտության դասընթացները

PanARMENIAN.Net - Մեկնարկել է Հայաստանի մարզերում ուսուցիչների համար համակարգչային գրագիտությանն ուղղված դասընթացների առաջին փուլը։ Դասընթացների նախաձեռնողն է «ԱրմենՏել» ընկերությունը և Հայաստանի մանուկներ հիմնադրամը»

1-ին փուլում ընդգրվել է 74 ուսուցիչ Հայաստանի տարբեր գյուղերից: Դասընթացները հնարավորություն են ընձեռում ուսուցիչներին ձեռք բերել նոր հմտություններ և արդյունավետ կերպով օգտագործել ժամանակակից տեխնոլոգիաների հնարավորությունները: Դասընթացում ներառված են ինտերնետից, կրթական կայքերից, ինչպես նաև էլեկտրոնային ուսուցման ռեսուրսներից օգտվելու թեմատիկ ծրագրեր:

Ծրագրի առաջին փուլը մեկնարկել է Արմավիրի և Արագածոտնի մարզերի Դալարիկ, Քարակերտ, Մյասնիկյան, Շենիկ, Արագածավան և Արենի գյուղերում:

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---