Հենրի Բերգստրոմը նշանակվել է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի և Կենտրոնական Դեպոզիտարիայի Խորհուրդների նախագահ![]() 29 փետրվարի 2012 - 17:20 AMT PanARMENIAN.Net - 2012թ. փետրվարի 28-ի Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ Հենրի Բերգստոմը գրանցվել է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի և Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի Խորհուրդների նախագահ և անդամ: Ինչպես հաղորդում է հայկական բորսայի մամլո ծառայությունը, Հենրի Բերգստրոմը NASDAQ OMX-ի նոր շուկաների գծով տնօրենի պաշտոնում ղեկավարում է ընկերության` Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում գործունեության զարգացմանն ուղղված ծրագրերը: Նրա ղեկավարությամբ իրականացված ծրագրերից մեկն էր NASDAQ OMX-ի կողմից բալթյան երկրներում գործող բորսաների և կենտրոնական դեպոզիտարիաների ձեռք բերումը, դրանց ինտեգրումը և միասնական ծառայությունների ձևավորումը: Բերգստրոմը ունի Հելսինկիի բիզնես դպրոցի Գործարար ղեկավարման մագիստրոսի կոչում (MBA): Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |